Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Կանխարգելում և բուժում տանը

Մակաբույծներ: Դրանցից ազատվելու ժողովրդական միջոցներ

Մակաբույծներ: Դրանցից ազատվելու ժողովրդական միջոցներ

Մակաբույծներն օրգանիզմներ են, որոնք ապրում են մեկ այլ օրգանիզմի հաշվին. ժամանակավորապես կամ էլ  մշտական,  մարմնից դուրս կամ  մարմնի  մեջ: Մակաբույծներն ապրում են իրենց «տիրոջ հաշվին»` նրանից վերցնելով ամենաարժեքավոր սննդարար նյութերը:

 

Մակաբույծների բոլոր տեսակներն էլ շատ բեղուն են ու դիմացկուն, այդ է պատճառը, որ դրանց դեմ պայքարելն էլ հեշտ չէ: Սակայն, պաշտպանվել կարելի է :

Պաշտպանեք օրգանիզմն այն հիվանդություններից, որոնց պատճառը մակաբույծներն են:

Մարդուն վարակից պաշտպանում է սեփական իմունիտետը. ուրեմն պետք է ամրապնդել այն: Իմունային համակարգի վիճակի վրա որոշակի գործոններ են ազդում: Դրանցից են` Էկոլոգիան, սխալ սնուցումը (երբ բացակայում են որոշակի քանակով սննդարար նյութերը): Անորակ սնունդը (մթերքի մեջ առկա հավելումները, որոնք կիրառվում են  պիտանելիության ժամկետը երկարաձգելու համար): Ծորակից հոսող ջուրը, սակավաշարժությունը, վնասակար սովորությունները (ծխախոտ, նարգիլե, ալկոհոլ): Սթրեսները, էլեկտրամագնիսական ճառագայթումը (բջջային հեռախոս, համակարգիչ, միկրոալիքային վառարան, սառնարան և այլն):

Բնությունն այնպես է ստեղծված, որ եթե չհետևես  օրգանիզմին, ապա այնտեղ իսկույն բնադրվում են մակաբույծները, ու եթե հարմար ու նպաստավոր պայմաններ ստեղծվեն, ապա նրանք պտղաբերում են, զարգանում ու հետն էլ վնաս պատճառում: Մակաբույծներն ապրում են ամենուր. օդում, ջրում ու ցամաքում: Վարակվելու տարբերակներն էլ շատ են, քանի որ մենք շնչում ենք, լողանում ու քայլում: Բանջարեղենը, միրգն ու կանաչին  նույնպես մակաբույծների տարածման միջոց են: Շատ մակաբույծներ էլ կան մսի ու ձկան մեջ:

Վարակվում են շփումից. ձեռքսեղմումից, ավտոբուսում, դռների բռնակներից, փողից ու լողանալու ժամանակ, սեռական ճանապարհով, երբեմն էլ` մորից` պտղին:

Մակաբույծների օրգանիզմ թափանցելու ուղիները նույնպես շատ են: Վտանգը մեզ դարանակալում է ցանկացած տեղում ու ցանկացած ժամին:

Կլինիկական հետազոտությունները, ցավոք, հեռու են օրգանիզմի ճիշտ պատկերը տալուց: Հնարավոր է, որ արդյունքները մաքուր լինեն, սակայն դա փաստ չէ, որ դուք վարակված չեք: Ամենահուսալի հետազոտությունն արյան սկանավորումն է` հեմոսկանավորումը: Սակայն մակաբույծների առկայության մասին կարող է խոսել նաև արտաքինը: Մակաբույծների կենսագործունեությունը հանգեցնում է բազմաթիվ հիվանդությունների, որոնք սովորաբար սկսում են բուժել` թողնելով հիմնական պատճառը, այսինքն` մակաբույծներին: Մակաբույծների առկայության ժամանակ մի շարք հիվանդություններ են առաջանում , որոնք բժիշկներին մոլորության մեջ են գցում, այդ ախտանշաններից են սրտխառնոցը, գլխապտույտը, առատ քրտնարտադրությունը, խոնավ  ափերն ու ոտնաթաթերը, մաշկի քորը, ցավը որովայնի շրջանում, մե՛կ փորկապությունը, մե՛կ էլ փորլուծը,  «փոթորիկը» փորում, գազերը, որովայնի փքումը, այրոցքը, հոդացավը, մկանային ցավը, շնչարգելությունը, ոտքերի ու ձեռքերի սառնությունը, մաշկի չորությունը, առանց տեսանելի պատճառների` վատ ինքնազգացողությունը, գերհոգնածությունը, գրգռվածությունը, դեպրեսիան, անկումային տրամադրությունը, իմունիտետի անկումը, անհանգիստ քունը,  մաշկի սնկային հիվանդությունը, երկարատև փորկապությունը, առատ թքարտադրությունը,  քորը հետանցքում:

Մակաբույծների դեմ պայքարել անհրաժեշտ է հատկապես գինեկոլոգիական հիվանդությունների ժամանակ, մաշկային դրսևորումների դեպքում, երակների լայնացման, հաճախակի մրսածության, շաքարային դիաբետի, ալերգիաների և ուռուցքային հիվանդությունների դեպքում:

Մակաբույծներն ախտահարում են սրտանոթային համակարգը, աղեստամոքսային տրակտը, միզասեռական, հենաշարժողական, շնչառական, ներզատիչ ու նյարդային համակարգերը:

Օրգանիզմը մակաբույծների ներթափանցումից ապահովագրել անհնար է, սակայն կարելի է վերահսկել իրադրությունը: Մեզ կարող է պաշտպանել միայն ու միայն իմունիտետը: Ուստի մակաբույծների դեմ ամենաարդյունավետ միջոցն օրգանիզմի իմունիտետը բարձրացնելն է: Դրա առաջին նախապայմանը` մարմինը մաքուր պահելն է: Մակաբույծները կարող են ներթափանցել, սակայն իմունիտետը  թույլ չի տա,  որ դրանք հարմարվեն, բնադրվեն ու բազմանան, դրանք պարզապես օրգանիզմից դուրս կմղվեն:

Ինչպես են հարմարվում մակաբույծները

Դրանք իրենց շուրջ թաղանթ են ստեղծում, որը ձևավորում են կա՛մ մարդու հյուսվածքների օգնությամբ, կա՛մ էլ` ինքնուրույն: Դրանք ամուր են, քիմիապես` կայուն, մարդու օրգանիզմն ինքնուրույն չի կարողանա դրանք քայքայել, ուստի հարկավոր է հակամակաբուծային ծրագիր իրականացնել: Իմունիտետին խաբելու համար, որոշ մակաբույծներ ընտրում են  բորբոքային ռեակցիաներից ավելի պաշտպանված հյուսվածքներ, ինչպիսին է, ասենք, ողնուղեղը: Մակաբույծները սովորել են իրենց ծածկել այնպիսի նյութով, որն իմունային համակարգը չի տարբերում: Օրինակ` աղիքային մակաբույծները մշակում են այնպիսի ֆերմենտներ, որոնք նրանց պաշտպանում են մարդու  օրգանիզմի մարսողական ֆերմենտներից: Աղեստամոքսային տրակտի մակաբույծներն, օրինակ, ապրում են թթվածնազուրկ միջավայրում (անաէրոբ շնչառություն):

Մակաբույծներն ունեն հարմարանքներ, որոնց շնորհիվ  կարողանում են իրենց պահել մարդու ներսում, դրանք ծծիչներն ու կեռիկներն են: Մակաբույծները շատ բեղուն են: հիմնական սննդարար նյութերը, որոնք անհրաժեշտ են սերունդ տալու համար, վերցնում են մարդուց: Վերջապես, մակաբույծները, ճնշելով մարդու իմունիտետը, դառնում են զանազան հիվանդությունների  (թութքից` քաղցկեղ) պատճառ: Մակաբույծները խաթարում են բոլոր օրգանների ու օրգան-համակարգերի, նյարդային համակարգի աշխատանքը` հանգեցնում  նույնիսկ հոգեկան լուրջ խանգարումների: Ղեկավարում են մարդու վարքագիծը, ձևավորում  բացասական սովորություններ: Մարդուց վերցնում են սննդարարը` սեփական սերունդ ձևավորելու համար:

Մակաբույծներից ազատվելու ժողովրդական միջոցներ

Մակաբույծներից ազատվելու մի քանի ժողովրդական միջոց ենք առաջարկում, որոնք հեշտ են պատրաստման առումով, մատչելի ու ազատում են գրեթե բոլոր տեսակներից:

- 1 բաժին մեխակն ու 10 բաժին վուշի սերմը աղալ և ընդունել թեյի գդալով, օրական 25 գ` 70 կգ- քաշի հաշվարկով: 3 օր ընդունել, 3 օր էլ հանգստանալ: Ողջ  բուժումը մեկ ամիս է տևում:

- Չոր կոճապղպեղը աղացած, փոշիացրած վիճակում խառնել կաթի կամ ջրի հետ (1 թեյի գդալը` 50 գ-ի մեջ): Այս միջոցը կիրառվում է նաև որպես երկարակեցության թուրմ: Սակայն այդ նպատակով կոճապղպեղին ավելացվում է  չոր կիտրոնակեղև` կրկին աղացած վիճակում և խմում են քաղցած ստամոքսին:

- Լավ միջոց է նաև 2 պճեղ սխտորի ու մեկ ամբողջական կիտրոնի թուրմը, որի համար օգտագործվում է  1 լիտր եռացրած սառեցրած ջուր` մեկ ճաշի գդալ մեղրով: Պետք է խմել ամեն առավոտ` 30 գ, ուտելուց առաջ:

- Նռան կեղևները մի նետեք. դրանք կարելի է չորացնել ու մանրացնել. խմել  1/2 թեյի գդալ` օրական 3 անգամ:

- Արդյունավետ է նաև գազարի սերմերի թուրմը. մեկ թեյի գդալ սերմի վրա լցնել եռացրած ջուր, առավոտյան քամել, ստացվածը բաժանել 3 մասի ու խմել ուտելուց մեկ ժամ առաջ:

Սկզբնաղբյուր. ankakh.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

garik

11.12.2011

26 tarekan em unem schncharutyans het kapvac xndir

Գայանե

16.11.2011

Հնարավոր է, մակաբույծներից առաջանան ցնցումներ և ինչպես դա կանխարգելել

Կարդացեք նաև

Ճակնդեղի 8 օգտակար հատկությունները. 1in.am
Ճակնդեղի 8 օգտակար հատկությունները. 1in.am

Ճակնդեղը շատ օգտակար է առողջության համար: ladyhealth.com-ը ներկայացնում է դրա 8 օգտակար հատկությունները...

Սնունդը և առողջությունը
Ինչ անել ցրտահարության դեպքում. fact.am
Ինչ անել ցրտահարության դեպքում. fact.am

Կարող է լինել թեթև կամ ծանր ցրտահարություն:Թեթև ձևի ժամանակ սովորաբար ցրտահարվում են այտերը, քիթը, ականջները, ոտքերը, ձեռքի մատները, որոնք դառնում են սպիտակ և կորցնում են զգայունությունը:Այս դեպքում...

Առաջին նախաբժշկական օգնություն
Տասը միջոց առողջ և մաքուր լյարդի համար. civilnet.am
Տասը միջոց առողջ և մաքուր լյարդի համար. civilnet.am

Լյարդը քո անձնական զտիչ օրգանն է: Այն մաքրում է արյունը վնասակար բաղադրիչներից և օգնում սննդի մարսմանը: Աշխատող լյարդն այրում է մեր մարմնի յուղը: Այն կերած սնունդը փոխակերպում է արյան համար օգտակար բաղադրիչների...

Գաստրոէնտերոլոգիա և լյարդաբանություն
Առաջին օգնության համար անհրաժեշտ 4 սպեղանիները՝ Ձեր խոհանոցում. news.am
Առաջին օգնության համար անհրաժեշտ 4 սպեղանիները՝ Ձեր խոհանոցում. news.am

Առաջին օգնության համար անհրաժեշտ լավագույն միջոցներից մի քանիսը կարելի է հենց խոհանոցում գտնել, հաղորդում է FoxNews-ը: Ճիշտ է՝ դեղատուփի մեջ մշտապես պահվող վիրակապի եւ քսուքների կարեւորությունը կասկած չի հարուցում...

Իմունային համակարգը խթանելու 12 կենցաղային միջոց. med.news.am
Իմունային համակարգը խթանելու 12 կենցաղային միջոց. med.news.am

Իմունային համակարգը պաշտպանում է մեր օրգանիզմը հիվանդություններ հարուցող տարրերից եւ մանրէներից, ուստի կարեւոր է, որ այն հնարավորինս բարձր արդյունավետությամբ աշխատի...

Իմունաբանություն
Այրվածքներ բուժելու 4 տնական միջոց. med.news.am
Այրվածքներ բուժելու 4 տնական միջոց. med.news.am

Պատկերացրեք, որ դուք վերադառնում եք  աշխատանքից (հատկապես, եթե դուք գտնվում եք մետրոյում), իսկ Ձեր առջեւ նստած մարդը, ով մի ձեռքով խաղում է հեռախոսով...

Ռադիոլոգիա և այրվածքաբանություն
Քոր
Քոր

Քորը գրեթե միշտ ինչ-որ հիվանդության հետևանք է` դրա արտաքին արտահայտությունը, ինչը նշանակում է, որ պետք է դիմել բժշկի։ Քորի առաջացման պատճառը և բնույթը միանշանակ բացահայտված չեն...

Մաշկաբանություն Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ
Վահանագեղձի հիվանդություններ. ժողովրդական դեղատոմսեր. 168.am
Վահանագեղձի հիվանդություններ. ժողովրդական դեղատոմսեր. 168.am

Բնածին հիպոթիրեոզի դեպքում նկատվում է վահանագեղձում գոյացող հորմոնների` թիրոքսին և տրիյոդթիրոնին հորմոնների, մասնակի կամ բացարձակ անբավարարություն...

Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ
5 արդյունավետ բնական ցավազրկող միջոց. med.news.am
5 արդյունավետ բնական ցավազրկող միջոց. med.news.am

Գրեթե բոլորը գիտեն օփիոիդային ցավազրկողների մասին, որոնք կարող են մարդու մոտ կախվածություն առաջացնել, իսկ նման դեղամիջոցների չարաշահումները կարող են անգամ մահվան ելքով ավարտվել...

Դեղաբույսեր
Այրվածքներ բուժելու 4 տնական միջոց. med.news.am
Այրվածքներ բուժելու 4 տնական միջոց. med.news.am

Պատկերացրեք, որ դուք վերադառնում եք  աշխատանքից (հատկապես, եթե դուք գտնվում եք մետրոյում), իսկ Ձեր առջեւ նստած մարդը, ով մի ձեռքով խաղում է հեռախոսով, իսկ մյուսով  բռնել է տաք սուրճ...

ԼՈՒՐԵՐ: Ռադիոլոգիա և այրվածքաբանություն
Ինչպես վերացնել անհանգստությունը
Ինչպես վերացնել անհանգստությունը

Բազմաթիվ գիտնականների ուսումնասիրություններով՝ մարդու հոգեկան առողջությունն անմիջական կապ ունի նրա ընդունած սննդի հետ: Անհանգստությունը հաղթահարելու համար պետք է ընդունել բնական խոտաբույսերով...

Հոգեկան առողջություն Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ
Օգտակար ջրաթուրմեր և եփուկներ
Օգտակար ջրաթուրմեր և եփուկներ

Ջրաթուրմերը և եփուկները պատրաստվում են երկու եղանակով` տաք և սառը: Տաքացման եղանակով պատրաստելու դեպքում հումքը պետք է տեղավորել հախճապակյա կամ էմալապատ կաթսայի մեջ, ավելացնել...

Թեյեր մրսածության դեմ
Թեյեր մրսածության դեմ

Ձմռանը գերադասելի է խմել սև, այլ ոչ թե կանաչ (ամառային) թեյ։ Իսկ սև թեյին ավելացրած համեմունքները պաշտպանում են մրսածությունից, ունեն առույգացնող, թարմացնող հատկություն...

Թերապիա
Բուժում է արջայուղը
Բուժում է արջայուղը

Հնագույն ժամանակներից մարդկանց հայտնի են եղել արջի ճարպի օգտակար հատկությունները, որը օգտագործել են սննդի մեջ և կիրառել որպես դեղամիջոց...

Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ Ջուլիետա Սահակյանի բուժարանը
Կարո՞ղ է արդյոք սովորական ջուրը բուժել
Կարո՞ղ է արդյոք սովորական ջուրը բուժել

Գուցե շատերը մտածեն, որ այն միայն ծարավը հագեցնելու ու կերակուր պատրաստելու համար է:

Մարդու օրգանիզմը բազմադարյան  էվոլյուցիայի պատմության ընթացքում հարմարվել է ծարավը...

Սնունդը և առողջությունը

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ